Ուժեղ համայնքները ձևավորվում են այն ժամանակ, երբ մարդիկ ոչ միայն տեսնում են խնդիրները, այլև մասնակցում դրանց լուծմանը։ Հենց այս գաղափարով մեկնարկում է «ՀԱԲ․
Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագիրը, որը հաջորդ 18 ամիսների ընթացքում կիրականացվի Շիրակի մարզի Արթիկ և Անի խոշորացված համայնքների մի շարք բնակավայրերում։
Ծրագիրը նախատեսված է 16-35 տարեկան երիտասարդների, կանանց և համայնքային ակտիվ քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ավելի ակտիվ դեր ունենալ իրենց համայնքի կյանքում։
Նոր Կյանք, Լեռնակերտ, Նահապետավան, Սառնաղբյուր և Քարաբերդ բնակավայրերում կստեղծվեն «Ժողովրդավարության Հաբեր»՝ համայնքային համագործակցության, կրթության և մասնակցության հարթակներ։
Նախաձեռնությանը կմիանան նաև Վարդաքար, Հառիճ և Ձիթհանքով բնակավայրերի բնակիչները։

Առաջիկա ամիսներին մասնակիցներին սպասում են ուսուցումներ, հանրային քննարկումներ, համայնքային նախաձեռնություններ, միջհամայնքային համագործակցության հնարավորություններ և նոր գաղափարներ կյանքի կոչելու գործիքներ։
⸻
Այս տեսանյութը պատրաստվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Տեսանյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արագած հովիտ ՏԱԽ» ՏԶՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը:



