Հոկտեմբերի 9–11-ը Սառնաղբյուրի «ԶԱՐԿ» էկո-ճամբարում անցկացվեց ՀԱԲ եռօրյա ճամբարը, որին մասնակցում էին Արթիկ և Անի համայնքների ավելի քան 75 երիտասարդներ և կանայք (այդ թվում՝ Նոր Կյանքի, Լեռնակերտի, Նահապետավանի, Սառնաղբյուրի, Քարաբերդի ՀԱԲ-երի և Ձիթհանքովի ներկայացուցիչները)։
Ծրագրի շրջանակում մասնակիցները մշակել են համայնքային զարգացման նոր գաղափարներ, ուսումնասիրել մասնակցային բյուջետավորման գործիքակազմը և կազմել ՀԱԲ-երի առաջիկա երեք ամսվա գործողությունների պլանները։ Ճամբարի կարևոր բաղադրիչներից էին հանդիպումները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։
Միջոցառմանն այցելել և մասնակիցների հետ հանդիպել են մարզպետ Դավիթ Առուշանյանը և Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արկադի Թադևոսյանը, որոնց հետ քննարկվել են համայնքային խնդիրներն ու երիտասարդական նախաձեռնությունների հնարավորությունները։
Ծրագիրն ստեղծել է արդյունավետ հարթակ փոխգործակցության, նոր գաղափարների գեներացման և միասնական նպատակների շուրջ համայնքային ներկայացուցիչների համախմբման համար։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, դասընթացավարներին, մենթորներին և հյուրերին արդյունավետ համագործակցության համար 💜




















