🗺️ՀԱԲ կրթական քարտեզ
«ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագրի շրջանակում մասնակիցներին սպասվում է ուսուցման, փորձի և գործնական մասնակցության հնարավորություն՝ համայնքային կյանքում առավել ակտիվ ներգրավվելու համար։
Ի՞նչ է մեզ սպասվում ծրագրի ընթացքում։
🔹 Կարողությունների զարգացման դասընթացների շարք
Իրավական գրագիտություն • առաջնորդություն • տեղական ինքնակառավարման մասնակցային մեխանիզմների տիրապետում
🔹 Մասնակցային բյուջետավորման գործնական աշխատարաններ
Գաղափարների լաբորատորիա, որտեղ մասնակիցները կսովորեն մշակել մասնագիտորեն հիմնավորված բյուջետային հայտեր և ծրագրային առաջարկներ։
🔹 Եռօրյա ուսումնական վրանային ճամբար
Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցում՝ թիմային աշխատանք, քվեստներ, նոր կապերի ձևավորում և «հավասարը հավասարին» շփում ՏԻՄ ներկայացուցիչների հետ։
📅Առաջին հանդիպումները՝ օգոստոսի 29-ին և 30-ին
📍Սառնաղբյուր
🕑11:00
🌱 Սովորելու, համագործակցելու և գաղափարները համայնքային նախաձեռնությունների վերածելու ճանապարհը սկսվում է այստեղ։
📢 Հետևե՛ք մեր էջին՝ յուրաքանչյուր միջոցառման հստակ ամսաթվին և մասնակցության մանրամասներին ծանոթանալու համար։
⸻
Այս նախաձեռնությունն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:



