ՀԱԲ

Համայնքային առաջնորդության բանաձև

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ուժեղ համայնքները ձևավորվում են այն ժամանակ, երբ մարդիկ ոչ միայն տեսնում են խնդիրները, այլև մասնակցում դրանց լուծմանը։ «ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագիրը մասնակիցներին տալիս է ուսուցման, փորձի և գործնական մասնակցության հնարավորություն՝ համայնքային կյանքում առավել ակտիվ ներգրավվելու համար։

Ում համար

16–35 տարեկան երիտասարդներ, կանայք և համայնքային ակտիվ քաղաքացիներ

Որտեղ

Շիրակի մարզի Արթիկ և Անի խոշորացված համայնքներ, 5 ՀԱԲ

Տևողություն

18 ամիս

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Կարողությունների զարգացման դասընթացներ՝ իրավական գրագիտություն, առաջնորդություն, տեղական ինքնակառավարման մասնակցային մեխանիզմներ
Մասնակցային բյուջետավորման գործնական աշխատարաններ և գաղափարների լաբորատորիա
Եռօրյա ուսումնական վրանային ճամբար՝ թիմային աշխատանք, քվեստներ, նոր կապեր

ԾՐԱԳՐԻ ՆՅՈՒԹԵՐ

ՀԱԲ ճամբար

Արթիկ և Անի համայնքների երիտասարդների և կանանց եռօրյա ճամբարը

Դիտել

Ակտիվ քաղաքացու ձեռնարկ

Գործնական ուղեցույց համայնքային կյանքին մասնակցելու համար

Բացել

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱԲ եռօրյա ճամբարի ամփոփում

Հոկտեմբերի 9–11-ը Սառնաղբյուրի «ԶԱՐԿ» էկո-ճամբարում անցկացվեց ՀԱԲ եռօրյա ճամբարը՝ Արթիկ և Անի համայնքների ավելի քան 75 երիտասարդների և կանանց մասնակցությամբ։

«ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև»

 Ուժեղ համայնքները ձևավորվում են այն ժամանակ, երբ մարդիկ ոչ միայն տեսնում են խնդիրները, այլև մասնակցում դրանց լուծմանը։ Հենց այս գաղափարով մեկնարկում է «ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագիրը, որը հաջորդ 18 ամիսների ընթացքում կիրականացվի Շիրակի մարզի Արթիկ և Անի խոշորացված համայնքների մի շարք բնակավայրերում։ Ծրագիրը նախատեսված է 16-35 տարեկան երիտասարդների, կանանց և համայնքային ակտիվ քաղաքացիների համար,…

Ինչո՞ւ է կարևոր «ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագիրը

  Յուրաքանչյուր համայնքում կան մարդիկ, որոնք ցանկանում են փոփոխություններ տեսնել, սակայն հաճախ չունեն բավարար գիտելիք, փորձ կամ հարթակ՝ իրենց գաղափարները ներկայացնելու և համայնքային որոշումների վրա ազդեցություն ունենալու համար։ Հատկապես երիտասարդների և կանանց մասնակցությունը տեղական որոշումների կայացման գործընթացներին շարունակում է մնալ սահմանափակ, ինչի հետևանքով բազմաթիվ արժեքավոր նախաձեռնություններ մնում են չիրականացված։ «ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագրի նպատակն է…

ՀԱԲ կրթական քարտեզ

🗺️ՀԱԲ կրթական քարտեզ «ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագրի շրջանակում մասնակիցներին սպասվում է ուսուցման, փորձի և գործնական մասնակցության հնարավորություն՝ համայնքային կյանքում առավել ակտիվ ներգրավվելու համար։ Ի՞նչ է մեզ սպասվում ծրագրի ընթացքում։ 🔹 Կարողությունների զարգացման դասընթացների շարք Իրավական գրագիտություն • առաջնորդություն • տեղական ինքնակառավարման մասնակցային մեխանիզմների տիրապետում 🔹 Մասնակցային բյուջետավորման գործնական աշխատարաններ Գաղափարների լաբորատորիա, որտեղ մասնակիցները կսովորեն…

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դասընթացավարներ

Հայտարարության ամբողջական տեքստը՝ պահանջներով և դիմելու կարգով, կարող եք ներբեռնել ստորև։

Ներբեռնել հայտարարությունը (Word)

Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, Արագած Հովիտ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, People in Need, Բուն