Յուրաքանչյուր համայնքում կան մարդիկ, որոնք ցանկանում են փոփոխություններ տեսնել, սակայն հաճախ չունեն բավարար գիտելիք, փորձ կամ հարթակ՝ իրենց գաղափարները ներկայացնելու և համայնքային որոշումների վրա ազդեցություն ունենալու համար։ Հատկապես երիտասարդների և կանանց մասնակցությունը տեղական որոշումների կայացման գործընթացներին շարունակում է մնալ սահմանափակ, ինչի հետևանքով բազմաթիվ արժեքավոր նախաձեռնություններ մնում են չիրականացված։
«ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական մշակույթը և խթանել քաղաքացիական մասնակցությունը՝ զարգացնելով երիտասարդների և կանանց կարողությունները, առաջնորդական հմտություններն ու նախաձեռնողականությունը։ Մենք վստահ ենք, որ համայնքների զարգացումը սկսվում է տեղեկացված, նախաձեռնող և պատասխանատու քաղաքացիներից, իսկ իրական ժողովրդավարությունը կառուցվում է մարդկանց ակտիվ մասնակցությամբ։
____
«Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:



