«ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև»

 Ուժեղ համայնքները ձևավորվում են այն ժամանակ, երբ մարդիկ ոչ միայն տեսնում են խնդիրները, այլև մասնակցում դրանց լուծմանը։ Հենց այս գաղափարով մեկնարկում է «ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագիրը, որը հաջորդ 18 ամիսների ընթացքում կիրականացվի Շիրակի մարզի Արթիկ և Անի խոշորացված համայնքների մի շարք բնակավայրերում։ Ծրագիրը նախատեսված է 16-35 տարեկան երիտասարդների, կանանց և համայնքային ակտիվ քաղաքացիների համար,…

Ինչո՞ւ է կարևոր «ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագիրը

  Յուրաքանչյուր համայնքում կան մարդիկ, որոնք ցանկանում են փոփոխություններ տեսնել, սակայն հաճախ չունեն բավարար գիտելիք, փորձ կամ հարթակ՝ իրենց գաղափարները ներկայացնելու և համայնքային որոշումների վրա ազդեցություն ունենալու համար։ Հատկապես երիտասարդների և կանանց մասնակցությունը տեղական որոշումների կայացման գործընթացներին շարունակում է մնալ սահմանափակ, ինչի հետևանքով բազմաթիվ արժեքավոր նախաձեռնություններ մնում են չիրականացված։ «ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագրի նպատակն է…

ՀԱԲ կրթական քարտեզ

🗺️ՀԱԲ կրթական քարտեզ «ՀԱԲ․ Համայնքային առաջնորդության բանաձև» ծրագրի շրջանակում մասնակիցներին սպասվում է ուսուցման, փորձի և գործնական մասնակցության հնարավորություն՝ համայնքային կյանքում առավել ակտիվ ներգրավվելու համար։ Ի՞նչ է մեզ սպասվում ծրագրի ընթացքում։ 🔹 Կարողությունների զարգացման դասընթացների շարք Իրավական գրագիտություն • առաջնորդություն • տեղական ինքնակառավարման մասնակցային մեխանիզմների տիրապետում 🔹 Մասնակցային բյուջետավորման գործնական աշխատարաններ Գաղափարների լաբորատորիա, որտեղ մասնակիցները կսովորեն…

ՇԱՏԱԿԵՐ ՇԱՐԱ

«Շատակեր Շարա» ձեռնարկությունը հիմնվել է Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում՝ սիրով, պատասխանատվությամբ և համայնքի զարգացման տեսլականով։ Բրենդի հիմքում ընկած են ավանդական համերը, տեղական հումքը և ձեռագործ արտադրության բարձր որակը։ Արտադրամասը ստեղծում է ոչ միայն համեղ, այլև խնամքով մտածված հրուշակեղեն, որտեղ յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր պատմությունն ու արժեքը։ Արտադրատեսականին ընդգրկում է․ • ավանդական գաթաներ, բաղարջ, մեղրով…

«Գունավորենք համայնքը» ծրագիր

Գունավորենք համայնքը «Գունավորենք համայնքը» ծրագիրը նպատակ ունի վերակենդանացնել Շիրակի մարզի Նոր Կյանք, Պեմզաշեն, Սառնաղբյուր և Լանջիկ համայնքների միջավայրը՝ գրաֆիտիների, թափոններից ստեղծվող այգիների և արտադասարանային էկո-խմբակների միջոցով։   Ծրագրի հիմնական գործողություններն են՝ համայնքների պատերին մշակութային գրաֆիտիների ստեղծում թափոնների երկրորդային օգտագործմամբ՝ էկո այգիների ձևավորում գեղարվեստական խմբակների բացում՝ դպրոցահասակ երեխաների համար ցուցահանդեսներ՝ սաների ստեղծած աշխատանքներով:   Ծրագրի շնորհիվ…

LEAD4Shirak ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԱԶԳ և ԵՄ ֆինանսավորմամբ գործող LEAD4Shirak ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ Շիրակի մարզի տարածքում գործող երեք ՏԱԽ-երի՝ Հյուսիսային ուղի ՏԱԽ, Կենտրոնական Շիրակ ՏԱԽ, և Արագած հովիտ ՏԱԽ համայնքների ակտիվ բնակիչների համար: Մրցույթի նպատակն է՝ Փաստագրել և հանրայնացնել, թե ինչպես են LEADER մոտեցումը և LEAD4Shirak ծրագիրը փոխել ՏԱԽ տարածքի գյուղերի բնակիչների կյանքը և համայնքների զարգացման գործընթացը, Խրախուսել…

Հայարփի Բաբայան, Կարինե Բալաբեկյան, Ձիթհանքով

Խելացի կամ Smart դասասենյակ Ձիթհանքովի միջնակարգ դպրոցում։ Սա բառախաղ չէ՝ իրական է ու շոշափելի։ Ժամանակակից տեխնոլոգիաների համադրությամբ դպրոցում ստեղծվել է նոր ուսումնական տարածք, որտեղ անգամ գրատախտակն է «խելացի»։ «Ի սկզբանե նպատակ ունեինք դասապրոցեսն էլ ավելի հետաքրքրաշարժ դարձնել։ Երեխաները դասերի ավարտից հետո միանգամից տուն էին գնում,- պատում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հայարփի Բաբայանը.-ցանկանում էինք…

Արհեստական Բանականությունը Լանջիկում

Արհեստական Բանականությունը Լանջիկում Ինչպե՞ս արհեստական բանականությունը հասավ Շիրակի մարզի Լանջիկ գյուղ։ Նելլի Վարդանյանը հնարավորությունը բաց չթողեց ու Լանջիկում հիմնեց «Հոլեմ» արհեստական բանականության կենտրոնը, որպեսզի գյուղում երեխաների հետ նորարար գաղափարներն իրականություն դարձնեն։  «Արհեստական բանականության կենտրոն» անունն առաջին հայացքից շատ ամպագոռգոռ է հնչում, բայց երեխաներին ծանոթ է այս երևույթը, որովհետև Լանջիկում ռոբոտաշինություն են ուսումնասիրում և տարբեր ծրագրավորման…