ԱՐԱԳԱԾ ՀՈՎԻՏ

ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Արագած հովիտ» տեղական ակտիվ խումբը (ՏԱԽ) ստեղծվել է 2022 թվականին՝ միավորելով Շիրակի մարզի հարավային հատվածում գտնվող 8 բնակավայրերում։
Մենք գործում ենք Եվրոպական Միության LEADER մոտեցման շրջանակում՝ համատեղելով համայնքային, ձեռնարկատերերի և ՔՀԿ հատվածի ուժերը տեղական զարգացման ծրագրեր իրականացնելու համար։
Մեր տեսլականը՝ ունենալ կենսունակ, համաչափ զարգացող գյուղական համայնքներ, որտեղ մարդիկ ներգրավված են որոշումների ընդունման գործընթացում և պատասխանատու են իրենց համայնքի զարգացման համար։
Մեր առաքելությունը՝ աջակցել Արագած Հովիտ ՏԱԽ տարածքի տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայուն զարգացմանը՝ օգտագործելով համայնքի մարդկային ներուժը, բնական ռեսուրսները և մշակութային հիմքերը։
Մենք նպաստում ենք զարգացման այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք ուժեղացնում են համայնքների դիմակայունությունը, ստեղծում նոր հնարավորություններ և խթանում տեղական համագործակցությունը։
LEADER/ CLLD (ՀԱՏԶ)-ն Եվրոպական միության կողմից գյուղական վայրերում իրականացվող տեղական զարգացման մեթոդաբանություն է, որի նպատակն է աշխուժացնել գյուղական բնակավայրերը՝ զարգացնելով համայնքների և բնակիչների միասնաբար գործելու կարողությունները։ Այն հանգեցնում է տվյալ բնակավայրերի սոցիալական կապիտալի, տեղական տնտեսության ու դիմակայության ամրապնդմանը, ինչպես նաև կյանքի որակի բարելավմանը։
ԼԻԴԵՐ-ը իրականացվում է մոտ 2800 տեղական ակտիվ խմբերի կողմից և ծածկում է ԵՄ գյուղական տարածքների 61%-ը՝ կոնկրետ տարածաշրջանում միավորելով հանրային, մասնավոր և քաղաքացիական հասարակության սեկտորներին։
ԼԻԴԵՐ-ը ներկայացվել է այն ժամանակ, երբ ավանդական վերևից ներքև մոտեցումը ձախողվել է Եվրոպայում լուծելու գյուղական բնակավայրերի մեծամասնության խնդիրները։
ԼԻԴԵՐ-ը ֆրանսերեն հապավում է, որը նշանակում է գյուղական զարգացման գործողությունների միջև կապ։ Նպատակն էր տեղացիներին ներառել զարգացման գործում որպես ուղղակի դերակատարներ, այլ ոչ որպես շահառուներ՝ հզորացնելով նրանց կարողությունները։
Այս մեթոդաբանությունը հիմնված է 7 առանձնահատկությունների վրա և դրա հաջող կիրառումը հիմնված է բոլոր 7 գործոնների համատեղ կիրառության վրա։

Հետևեք մեզ
ԾՐԱԳՐԵՐ
Մեր ծրագրերը միավորում են մարդկանց գաղափարների շուրջ, որոնք ձգտում են փոխել իրենց միջավայրը, հզորացնել համայնքը և ստեղծել նոր հնարավորություններ։
Մենք հավատում ենք, որ փոփոխությունը սկսվում է փոքր նախաձեռնություններից, երբ մարդիկ համախմբվում են ստեղծելու ավելի վառ, հոգատար և ներառական համայնքներ։ Մեր ծրագրերը ձևավորվում են ներքևից վերև՝ հիմնվելով համայնքի իրական կարիքների, մարդկանց մասնակցության և ընդհանուր պատասխանատվության վրա։
Յուրաքանչյուր ծրագիր մի քայլ է դեպի համայնք, որում մարդիկ ոչ միայն ապրում են:
ՄԵԴԻԱ

ՄԵԴԻԱ
Արագած հովիտ» տեղական ակտիվ խումբը (ՏԱԽ) ձևավորվել է 2022թ․-ին, կազմվել է Շիրակի մարզի հարավում գտնվող 8 համայնքներից․