ԱԶԳ և ԵՄ ֆինանսավորմամբ գործող LEAD4Shirak ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ Շիրակի մարզի տարածքում գործող երեք ՏԱԽ-երի՝ Հյուսիսային ուղի ՏԱԽ, Կենտրոնական Շիրակ ՏԱԽ, և Արագած հովիտ ՏԱԽ համայնքների ակտիվ բնակիչների համար:
Մրցույթի նպատակն է՝
- Փաստագրել և հանրայնացնել, թե ինչպես են LEADER մոտեցումը և LEAD4Shirak ծրագիրը փոխել ՏԱԽ տարածքի գյուղերի բնակիչների կյանքը և համայնքների զարգացման գործընթացը,
- Խրախուսել համայնքային դերակատարներին՝ ցույց տալու իրենց ներդրումը նոր մշակույթի ձևավորման և ամրապնդման մեջ,
- Տարածել ոգեշնչող օրինակներ գյուղական բնակավայրերի կայուն զարգացման համար:
Մասնակցել կարող են միայն Շիրակի մարզի երեք ՏԱԽ-երի տարածքների բնակիչները:
Մասնակցության ձևաչափ և չափանիշներ
- Instagram Reel
- Տևողությունը՝ մինչև 30 վրկ,
- Տեսանյութում պետք է ներկայացնել, թե ինչպես է ծրագիրը փոխել համայնքը և համայնքի բնակիչների կյանքը,
- Պետք է նշել #EU-LEAD4Shirak և այն ՏԱԽ-ի էջը, որի տարածքից նյութը տեղադրվում է,
- Ամեն մասնակից ներկայացնում է միայն 1 տեսանյութ։
- Facebook Post
- Հրապարակման ենթակա 1–3 լուսանկար և կից նկարագիր՝ մինչև 30 բառ, որը պատմում է համայնքում ծրագրի ազդեցության մասին,
- Լուսանկարները պետք է փաստագրեն իրական փոփոխություններ, նորարարական նախաձեռնություններ կամ համայնքային գործունեություն, որն իրականացվել է LEAD4Shirak ծրագրի ջանքերով,
- Լուսանկարները պետք է ուղարկել այն ՏԱԽ-ի ֆեյսբուքյան էջին, որի տարածքում գտնվում է մասնակցի բնակավայրը։ Պետք է ուղարկել՝
- առավելագույնը 3 լուսանկար,
- դրանց մասին պատմող տեքստ, առավելագույնը 30 բառ,
- անուն, ազգանուն, բնակավայր։
- Ամեն մասնակից կարող է ներկայացնել մինչև 1 փոստ։
- Համապատասխանություն և իրավունքներ
- Ներկայացված աշխատանքները պետք է լինեն նոր, նախկինում չհրապարակված։
- Ներկայացնողը պատասխանատվություն է կրում լուսանկարներում պատկերված անձանց իրավունքների պահպանման համար։
Մրցույթի ընթացակարգ
Առաջին փուլում ընտրվում են ներկայացված բոլոր աշխատանքներից ամենաշատ հավանումներ հավաքած 20 Facebook փոստերը և 20 Instagram reel-երը:
Երկրորդ փուլում ժյուրին որոշում է այդ 20 փոստերից և 20 տեսանյութերից որոնք են հաղթում:
Մրցանակներ
Առաջին տեղ՝ գլխավոր մրցանակ + ՏԱԽ-երի կողմից մատուցվող ծառայությունների փաթեթ։
Երկրորդ և երրորդ տեղեր՝ հատուկ մրցանակներ LEAD4Shirak ծրագրից։
Հրապարակման ժամկետներ
Facebook փոստի նյութերը ուղարկելու վերջնաժամկետը՝ 14 դեկտեմբերի, 2025թ.
Instagram reel հրապարակելու վերջնաժամկետը՝ 15 դեկտեմբերի, 2025թ.
Քվեարկության փուլ՝ 10-22 դեկտեմբերի, 2025թ.
Ժյուրիի գնահատում և հաղթողների հայտարարումը՝ 25 դեկտեմբերի, 2025թ.
Հետաքրքրող հարցերի դեպքում կապ հաստատել ՏԱԽ էջերի միջոցով։