«Շատակեր Շարա» ձեռնարկությունը հիմնվել է Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում՝ սիրով, պատասխանատվությամբ և համայնքի զարգացման տեսլականով։ Բրենդի հիմքում ընկած են ավանդական համերը, տեղական հումքը և ձեռագործ արտադրության բարձր որակը։ Արտադրամասը ստեղծում է ոչ միայն համեղ, այլև խնամքով մտածված հրուշակեղեն, որտեղ յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր պատմությունն ու արժեքը։
Արտադրատեսականին ընդգրկում է․
• ավանդական գաթաներ, բաղարջ, մեղրով թխվածքներ
• թխվածքաբլիթներ և թխվածքների բազմազան տեսականի
• սերուցքային տորթեր և բենտո տորթեր
• դիետիկ, վեգան և առանց շաքարի արտադրանք
• մանկական թխվածքներ՝ առանց հավելումների
• անհատական պատվերով մուլյաժ տորթեր և տոնական ձևավորումներ
• ֆուրշետ ծառայություններ։
Բացի արտադրական գործունեությունից, «Շատակեր Շարա»-ն իրականացնում է նաև կրթական նախաձեռնություն՝ հիմնելով հրուշակագործության ուսումնական կենտրոն։ Այն կծառայի որպես մասնագիտական կրթության հարթակ՝ հատկապես կանանց և աղջիկների համար։
Նախաձեռնության նպատակներն են՝
բարձրացնել համայնքի կանանց և երիտասարդների զբաղվածությունը
փոխանցել գործնական հմտություններ և արդի տեխնոլոգիաներ
նպաստել համայնքի տնտեսական կայունությանը և սոցիալական հզորացմանը։
Ներկայումս «Շատակեր Շարա»-ն համագործակցում է Շիրակի մարզի ավելի քան 90 վաճառակետի հետ և նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը նաև հարակից մարզերում։ «Շատակեր Շարա»-ն բիզնես է, որն ունի ոչ միայն շուկայական, այլև համայնքային պատասխանատվություն։ Այն ձևավորում է արժեք, որտեղ համադրվում են որակը, կրթությունը և զարգացող համայնքը։