ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Արագած հովիտ ՏԱԽ» Տարածքային Զարգացման Հասարակական Կազմակերպությունը ստեղծվել է Շիրակի մարզի Անի և Արթիկ համայնքների ութ բնակավայրերի բնակիչների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել համայնքների կայուն, ներառական և համապարփակ զարգացումը։

Կազմակերպությունը ձևավորվել է 2022 թվականին Ավստրիական զարգացման գործակալության «LEAD4Shirak» ծրագրի կողմից և գործել որպես Տեղական Ակտիվ Խումբ (ՏԱԽ) հիմնված Եվրոպական Միության LEADER մոդելի սկզբունքների վրա։ 2024 թվականի հունվարից «Արագած հովիտ ՏԱԽ»-ն արդեն պաշտոնապես ունի Տարածքային Զարգացման Հասարակական Կազմակերպության կարգավիճակ։

  • villages
    Լանջիկ
  • villages
    Նահապետավան
  • villages
    Լեռնակերտ
  • villages
    Նոր Կյանք
  • villages
    Ձիթհանքով
  • villages
    Սառնաղբյուր
  • villages
    Պեմզաշեն
  • villages
    Քարաբերդ

Ռազմավարական ուղղություններ

Եթե պլաններ ես կազմում մեկ տարվա համար, բրի՛նձ ցանիր, եթե պլաններ ես կազմում տասնամյակի համար, ծառե՛ր տնկիր,
իսկ եթե պլանավորում ես կյանքիդ ողջ ժամանակահատվածը, կրթի՛ր երեխաներին։
Չինական ասացվածք, 7-րդ դար

Կազմակերպության ռազմավարական հիմնական ուղղությունը կրթությունն է։ Մենք հավատում ենք, որ կրթությունը հիմնասյունն է համայնքի զարգացման, ուստի մեր ծրագրերի մեծ մասն ուղղված է կրթական հնարավորությունների ընդլայնմանը և հմտությունների զարգացմանը։ ՏԱԽ-ի միջոցով ֆինանսավորվող մի շարք դրամաշնորհային ծրագրեր իրականացվում են համայնքներում՝ հատկապես ուշադրություն դարձնելով երիտասարդների, կանանց, սկսնակ ձեռներեցների և համայնքային ակտիվիստների ներուժի զարգացմանը։ ՏԱԽ գործունեության արդյունքում շահառու գյուղերում ստեղծվել կամ ստեղծվում են ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական միջավայրեր, որոնք հնարավորություն են տալիս համայնքաբնակ երիտասարդներին ստանալ ցանակլի կրթությունը։ 

Արագած Հովիտ ՏԱԽ ռազմավարական մյուս կարևոր ուղղությունը գյուղատնտեսությունն է։

Արագած Հովիտ ՏԱԽ-ի գյուղատնտեսական գնահատումը ցույց է տալիս, որ ոլորտը բախվում է ինչպես ենթակառուցվածքային խնդիրների՝ ոռոգման ջրի սակավություն, հնացած տեխնիկա, այնպես էլ գիտելիքային բացերի՝ ցածր իրազեկվածություն և նոր տեխնոլոգիաների չկիրառում։ Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված չորային տարիները նվազեցնում են բերքատվությունը և սահմանափակում զարգացման հնարավորությունները։

Այս պայմաններում մեր հիմնական նպատակը գյուղատնտեսական եկամուտների աճն է՝ նորարար լուծումների, գործընկերության և տվյալահեն մոտեցման շնորհիվ։