«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզերում» ծրագիրը նպատակ ունի ինտեգրված, կայուն և մասնակցային գյուղական զարգացման միջոցով նպաստել աղքատության, անհավասարության և խոցելիության նվազեցմանը։ Ծրագիրը հիմնված է Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ/CLLD) մեթոդաբանության վրա, որը համայնքներին հնարավորություն է տալիս դառնալ իրենց զարգացման գլխավոր դերակատարները։
Ծրագիրը ուղղված է՝
-
զբաղվածության խթանմանը և տեղական տնտեսության աշխուժացմանը,
-
գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը,
-
համայնքների կարողությունների ամրապնդմանը,
-
գյուղական բնակիչների կենսամիջոցների բարելավմանը և դրանց երկարաժամկետ կայունության ապահովմանը,
-
շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայական ռիսկերի նվազեցմանը,
-
գենդերային հավասարության առաջմղմանը,
-
կիների և երիտասարդների զորեղացմանը և նրանց ակտիվ ներգրավվածությանը համայնքային կյանքում։
Այս ծրագրի շրջանակում Շիրակի համայնքներում ձևավորվում են նոր հնարավորություններ, ամրապնդվում է տեղական գործընկերությունը, և ստեղծվում են նախադրյալներ ինքնաբավ և դիմակայուն գյուղական զարգացման համար։
