
«7 քար»-ը բակային խաղերի փառատոն է, որի շնորհիվ մեկ օր կկարողանաք մասնակից դառնալ ձեր մանկության ծանոթ խաղերին, ինչպես նաև բացահայտել արդեն մոռացված քարային խաղերը։ Ինչու՞ քարային խաղեր․․․ քանի որ փառատոնը տեղի է ունենալու Շիրակի մարզի՝ քարերի պաշարներով հարուստ Պեմզաշեն բնակավայրում։
Միջոցառման ընթացքում հնարավորություն կունենաք ձեր օրն անցկացնել ավանդական գյուղական միջավայրում՝ մասը դառնալով տասից ավել բակային խաղերի, ինչպիսիք են՝ 7 քար, սալմա քար/կլաս, նշան բռնոցի/ քարգլոր, ֆուտբոլ և այլն։
Բացի այդ դուք կկարողանաք՝

ժամանակ անցկացնել «Խաբուխազ» կանանց ակումբի տատիկների հետ

նարդի ու շախմատ խաղալ տեղացի պապիկների հետ
անցկացնել ձեր օրը DJ-ի երաժշտության ներքո
վայելել գյուղական համեղ սնունդ և խմիչքներ

Փառատոնի հյուր՝ Հրայրք ավանդական պարի խումբ

Փառատոնի ավարտին սպասվում է «Կաթիլ» բենդի համերգային ծրագիրը։

Մուտքն անվճար է:
Այլ մանրամասների համար կարող եք հետևել Արագած Հովիտ ՏԱԽ ֆեյսբուքյան էջին։

Միջոցառումն իրականացվում է «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից LEAD4Shirak ծրագրի աջակցությամբ։