«Շատակեր Շարա» ձեռնարկությունը հիմնվել է Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում՝ սիրով, պատասխանատվությամբ և համայնքի զարգացման տեսլականով։ Բրենդի հիմքում ընկած են ավանդական համերը, տեղական հումքը և ձեռագործ արտադրության բարձր որակը։ Արտադրամասը ստեղծում է ոչ միայն համեղ, այլև խնամքով մտածված հրուշակեղեն, որտեղ յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր պատմությունն ու արժեքը։

Արտադրատեսականին ընդգրկում է․

• ավանդական գաթաներ, բաղարջ, մեղրով թխվածքներ

• թխվածքաբլիթներ և թխվածքների բազմազան տեսականի

• սերուցքային տորթեր և բենտո տորթեր

• դիետիկ, վեգան և առանց շաքարի արտադրանք

• մանկական թխվածքներ՝ առանց հավելումների

• անհատական պատվերով մուլյաժ տորթեր և տոնական ձևավորումներ

• ֆուրշետ ծառայություններ։

 

Բացի արտադրական գործունեությունից, «Շատակեր Շարա»-ն իրականացնում է նաև կրթական նախաձեռնություն՝ հիմնելով հրուշակագործության ուսումնական կենտրոն։ Այն կծառայի որպես մասնագիտական կրթության հարթակ՝ հատկապես կանանց և աղջիկների համար։ Նախաձեռնության նպատակներն են՝

✔️ բարձրացնել համայնքի կանանց և երիտասարդների զբաղվածությունը

✔️ փոխանցել գործնական հմտություններ և արդի տեխնոլոգիաներ

✔️ նպաստել համայնքի տնտեսական կայունությանը և սոցիալական հզորացմանը։

 

Ներկայումս «Շատակեր Շարա»-ն համագործակցում է Շիրակի մարզի ավելի քան 90 վաճառակետի հետ և նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը նաև հարակից մարզերում։ «Շատակեր Շարա»-ն բիզնես է, որն ունի ոչ միայն շուկայական, այլև համայնքային պատասխանատվություն։ Այն ձևավորում է արժեք, որտեղ համադրվում են որակը, կրթությունը և զարգացող համայնքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment