Միջոցառումներ

Մեր միջոցառումները միավորում են, ոգեշնչում և լցնում օրերը վառ տպավորություններով։

«7 քար»-ը բակային խաղերի փառատոն

Հունիսի 22, 2024

🪨«7 քար»-ը բակային խաղերի փառատոն է, որի շնորհիվ մեկ օր կկարողանաք մասնակից դառնալ ձեր մանկության ծանոթ խաղերին, ինչպես նաև բացահայտել արդեն մոռացված քարային խաղերը։ Ինչու՞ քարային խաղեր․․․ քանի որ փառատոնը տեղի է ունենալու Շիրակի մարզի՝ քարերի պաշարներով հարուստ Պեմզաշեն բնակավայրում։
Միջոցառման ընթացքում հնարավորություն կունենաք ձեր օրն անցկացնել ավանդական գյուղական միջավայրում՝ մասը դառնալով տասից ավել բակային խաղերի, ինչպիսիք են՝ 7 քար, սալմա քար/կլաս, նշան բռնոցի/ քարգլոր, ֆուտբոլ և այլն։
Բացի այդ դուք կկարողանաք՝
🧑ժամանակ անցկացնել «Խաբուխազ» կանանց ակումբի տատիկների հետ
♟️նարդի ու շախմատ խաղալ տեղացի պապիկների հետ
անցկացնել ձեր օրը DJ-ի երաժշտության ներքո
վայելել գյուղական համեղ սնունդ և խմիչքներ
📌Փառատոնի հյուր՝ Հրայրք ավանդական պարի խումբ
✅Փառատոնի ավարտին սպասվում է «Կաթիլ» բենդի համերգային ծրագիրը։
💰Մուտքն անվճար է:
Այլ մանրամասների համար կարող եք հետևել Արագած Հովիտ ՏԱԽ ֆեյսբուքյան էջին։
💡Միջոցառումն իրականացվում է «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից LEAD4Shirak ծրագրի աջակցությամբ։

Խաբուխազը Լանջիկում

Օգոստոսի 21, 2024

💜Խաբուխազի  Լանջիկում է,
✅Արագած Հովիտ ՏԱԽ-ի կողմից հիմնված #խաբուխազ կանանց ակումբի գործունեությունն ուղղված է սերունդների երկխոսության համար հարթակի ստեղծմանը։
💡Այն հնարավորություն է միջհամայնքային շփումների խթանման և անադույթների վերհանման համար։